ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի´ հանձնվիր. ապրելու համար պատճառներն ավելի շատ են
Կարծում ենք կհամաձայնես, որ յուրաքանչյուրս էլ կյաքւմ հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ թվացել է` այլևս ոչինչ անել հնարավոր չէ, կյանքը կորցրել է իր իմաստը: Այս դեպքում գրեթե բոլորիս մտքում միայն սևեռուն մի միտք է` ինքնասպանություն:
Ինքնասպանությունը հնում
Ինքնասպանությունը գոյություն է ունեցել դեռ հնագույն ժամանակներից: Որոշ ցեղերում նույնիսկ այն կիրառել են ծեսերի ժամանակ: Մյուսներում էլ, ինչպես մեր օրերում, ինքնասպանության են դիմել սոցիալական վատ պայմանների պատճառով: Ճապոնիայում անգամ մի ժայռ կա` Օբյասուտեյամա, որի անվանումը բառացի թարգմանությամբ նշանակում է վայր, որտեղ թողնում են ծերերին: Սոցիալական վատ պայմաններում հայտնված շատ ծերեր են այդ ժայռից նետվել ցած, որպեսզի ինչ-որ կերպ հեշտացնեն ընտանիքի անդամների հոգսը: Այսօր ինքնասպանության համար հատուկ ժայռեր չկան, բայց փոխարենը ավելացել են ինքնասպանության միջոցները: Ընդ որում` ինքնասպանություն գործողների տարիքն էլ երիտասարդանում է:
Ի՞նչ է ինքնասպանությունը
Միասնական քննությունների ընթացքում 17-ամյա Գոհարի ինքնասպանությունը ցնցեց բոլորիս. նրան այդ քայլին դրդեց քննությունից «անբավարար» ստանալը:
«Ինքնասպանությունը մարդու կողմից գիտակցված կամ իմպուլսիվ կերպով իրականացվող գործողություն է, որը հանգեցնում է մահվան: Այն բնորոշ է բոլոր մարդկանց` անկախ տարիքից և բնավորությունից: Գործնականում յուրաքանչյուր մարդ հակված է ինքնասպանության, եթե կան դրան խթանող օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք յուրաքանչյուրի մոտ տարբեր են: Մինչև ինքնասպանություն գործելը նրանք անցնում են որոշակի փուլերով: Եղել են դեպքեր, երբ մարդը 1.5 տարի գտնվել է նախասուիցիդալ (նախաինքնասպանության) վիճակում: Երիտասարդների մեծ մասն ինքնասպանություն է գործում դեպրեսիայի հետևանքով: Եթե տվյալ անհատը հոգեկան հիվանդ չէ, առողջ է և հանգամանքների բերումով է որոշել ինքնասպանություն գործել, ապա կարելի է նրան համոզել, որ չդիմի այդ քայլին»,- պարզաբանեց սուիցիդալ մասնագիտացմամբ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոցենտ Կամո Վարդանյանը:
«Հիմա, երբ հիշում եմ այդ օրը ինձ` կամրջին կանգնած, մտածում եմ` ինչ լավ է, որ ինձ խանգարեցին, որ ես հիմա ապրում եմ. չէ՞ որ կյանքը շարունակվում է, մեզ հետ կամ առանց մեզ, ամեն օրնոր, ուրիշ պատմություն է սկսվում: Մտածում եմ, որ այսօր երևի այդպես չէի վարվի. յուրաքանչյուր անելանելի իրավիճակից կա ելք, փրկություն, ուղղակի պետք է ցանկանալ դուրս գալ այդ վիճակից: Ես սովորեցի նկատել լավը, ապրել այն մարդկանցով, ովքեր գնահատում և սիրում են ինձ: Իսկ իմ խնդիրները… հիմա էլ շատ խնդիրներ ունեմ, ինչպես յուրաքանչյուր մարդ: Չեմ կարող ասել, թե այն ժամանակ դրանք շատ փոքր էին և հեշտլուծելի: Բայց դրանց շնորհիվ հիմա ես ավելի ուժեղ եմ դարձել»,- ասում է 22-ամյա Գայանեն:
Օգնության խուլ ճիչ
Հոգեբաններն առանձնացնում են ինքնասպանության երեք տեսակ` իսկական, թաքնված և ցուցադրական: Երիտասարդներին ավելի հատուկ է ցուցադրական ինքնասպանությունը, դա ավելի շուտ բողոքի ձայն է, ծնողներին ցավ պատճառելու միջոց, բայց ոչմեռնելու ցանկություն: Դա օգնության ճիչ է, լսված և հասկացված լինելու պահանջ: «Ինքնասպանություն գործող ոչ մի մարդ իրականում չի ցանկանում մեռնել: Նա հոգու խորքում հավատում է, որ ինչ-որ մեկն իրեն կասի` մի´ արա, իր այդ քայլը բոլորին կստիպի լսել և հասկանալ իրեն»,- նշեց հոգեբանը:
Բժիշկներն ասում են նաև, որ ինքնասպանության կարող է հանգեցնել նաև օրգանիզմում սերոտոնինի` երջանկության հորմոնի քանակի նվազումը, ինչպես նաև B խմբի վիտամինների պակասը:
«Տարբեր ազգեր ունեն ինքնասպանության իրենց «նախընտրած տարբերակը»: Հայերն ավելի հաճախ նախընտրում են կախվելը: Ինքնասպանության միջոցը կապված չէ մարդու հոգեվիճակի և խառնվածքի հետ: Աֆեկտի մեջ գտնվող մարդը երկար ժամանակ չի ունենում նախապատրաստվելու համար: Իսկ կան դեպքեր, երբ մարդն ամիսներ շարունակ` անգամ 1.5 տարի նախապատրաստվում է ինքնասպանությանը, ընտրում միջոցը: Այդ ընթացքում նա ակամա հայտնում է իր մտադրության մասին. իր սիրելի իրերը ուրիշներին է նվիրում, կարդում է մահվան մասին գրքեր, մեկուսանում, խոսում կյանքից իր հեռանալու մասին, նախընտրում մռայլ գույներ և երաժշտություն: Սրանք բոլորը նախասուիցիդալ վիճակի նախանշաններ են»,-նշեց հոգեբան Կամո Վարդանյանը:
Միջին դարերում եկեղեցին չի ընդունել ինքնասպանություն գործած մարդկանց, նրանք համարվել են Աստծո կամքին հակառակվողներ, նրանց մահը չեն սգացել և անգամ գերեզման չեն ունեցել: Մեր օրերում ինքնասպանությունը oրենքով չի դատապարտվում, բայց եկեղեցին այսօր էլ ինքնասպանություն գործածի համար չի կատարում թաղման արարողակարգ:
Կյանքն իսկապես պարգև է
«Աստված պատվիրում է` «Մի´ սպանիր», իսկ ինքնասպանությունը ամենածանր մեղքերից է, որ միշտ դատապարտվել է եկեղեցու կողմից: Հիմա էլ ինքնասպանների համար եկեղեցում թաղման արարողություն չի գործում, թեև կան մեղմացուցիչ հանգամանքներ միայն հոգեկան հիվանդների համար: Աստված է մեզ կյանք պարգևել և ինքնասպանություն գործել` նշանակում է խլել Աստծո տված կյանքը: Հիսուս Քրիստոսի աշակերտներից Պետրոս առաքյալը ուրացել է նրան, բայց հետո զղջացել և մեղքերի թողություն է ստացել, իսկ Հուդան չի ապաշխարել և ինքնասպանություն է գործել: Եթե մարդ Աստծուն հավատա և նրա մոտ փնտրի իր փրկությունը, երբեք ինքնասպանություն չի գործի»,- համոզված է Գեղամ Սարկավագը:
Հոգեբանները պարզել են, որ դեպրեսիայի մեջ գտնվող և ինքնասպանության մասին մտածող մարդիկ գույներից անտարբեր են կապույտի և երկնագույնի հանդեպ և հակառակը` նախընտրում են կարմիրը, գազարագույնը և հատկապես դեղինը:
Կյանքը, ինչպիսին էլ որ լինի, ճակատագրի մեծ նվերն է: Նրա ամեն վայրկյանը նորի հիանալի սկիզբն է: Կյանքը գեղեցկացնելու բազմաթիվ միջոցներ կան. կարող ես դիմել սիրելի մարդկանց օգնությանը, գտնել նոր ընկերներ, հետաքրքիր զբաղմունք ու չսպասել, որ ամեն ինչ միանգամից ու հեշտ կստացվի:
25.04.2013 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ